09.04.2019|
13:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան այցելեց Նորագավիթի ավտոմաքսատուն։ Նա մաքսատան որոշ աշխատողների աշխատանքից ազատելու հրահանգ տվեց։ «Մարդն ամեն օր գա, մտնի իր աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդը ո՞նց կարող է Հայաստանում ուսադիրներ կրել, կազատեք բոլորին, մի մարդ չմնա էս սենյակում աշխատած։ Անուն-ազգանուններով կհետևեք և ինձ կասեք», - հանձնարարեց վարչապետը։